ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն դեղատնից

31.07.2015 13:09 Գողություն
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, հուլիսի 30-ին, ժամը 11.20-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Լաուրա Գ.-ին:
Պարզվել է, որ նա հունիս ամսվա կեսերին Արմավիրի Չարենցի և Շահումյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատան առևտրի ցուցասեղանից գողացել է 1984 թ. ծնված Սամվել Բ.-ի  բջջային հեռախոսը: 
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: