ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն եկեղեցուց

31.07.2015 13:07 Գողություն
Հուլիսի 29-ին, ժամը 14.00-ին,  «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցու հոգևոր սպասավորից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձորի Մյասնիկյան փողոցի գտնվող «Սուրբ Գրիգոր Նարեկացի» եկեղեցու 1-ին հարկից, օգտվելով իր անուշադրությունից, գողացել են բջջային հեռախոսը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Մխիթար Հերացու փողոցի թիվ 11 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Գոռ Ղ.-ն, որի մոտից   խուզարկությամբ հայտնաբերվել է վերը նշված հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: