Գողություն լուսաբացին
02.10.2014 12:20
Գողություն
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սուրեն Մ.-ին:
Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 05.30-ին, գողացել է Հ. Քոչար և Վաղարշյան փողոցների խաչմերուկում կայանված «Աուդի Q7» մակնիշի ավտոմեքենայի տանիքին տեղադրված գովազդային վահանակը:
Պատճառված վնասի չափը կազմում է 40.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: