ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն կատարած վարորդը հայտնաբերվել է

17.12.2013 16:29 Գողություն

Հուլիսի 26-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1955 թ. ծնված Ռայա Ա.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցում գողացել է իր տոպրակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, հեռախոսի լիցքավորման սարք, օպտիկական ակնոց, 1 զույգ հողաթափ և 20.000 դրամ:
Դեկտեմբերի 16-ին պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Ավետիք Ա.-ն, որը ժամը 14.00-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: