ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն կատարողի ինքնությունը պարզվել է

15.10.2013 11:31 Գողություն

Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Անիի բաժին է դիմել 47-ամյա մի կին և հայտնել, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 13.00-ի սահմաններում, խանութի տաղավարից գողացել են իր բջջային հեռախոսը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1968 թ. ծնված Եղիզար Գ.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: