ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն կիսակառույցից

18.02.2014 12:15 Գողություն

Փետրվարի 16-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Շիրազի փողոցի թիվ 50 շենքի մոտ նկատել են մի տղամարդու` «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում ապակիներ դասավորելիս:
Տղամարդուն` 1956 թ. ծնված Աշոտ Գ.-ին և վարորդին` 1965 թ. ծնված Էդուարդ Ա.-ին, ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Մաշտոցի բաժին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, Մազմանյան փողոցի թիվ 8 շենքի մոտ գտնվող կիսակառույցից Աշոտ Գ.-ն գողացել է ապակիներ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: