ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն հանքավայրի տարածքից

17.04.2014 12:39 Գողություն

Ապրիլի 15-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել 1959 թ. ծնված Արմենակ Մ.-ն և հաղորդում տվել, որ Սարատովկա գյուղի հարակից հանքավայրի տարածքից գողացել են հարվածային 2 մուրճ, 2 ձեռքի մուրճ և 10 մ երկարության մալուխ` ընկերությանը պատճառելով մոտ 180.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Գևորգ Ք.-ն:
Գողոնը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: