ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն մարզադպրոցի հանդերձարանից

13.08.2015 18:30 Գողություն
Հուլիսի 31-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում Արաբկիրի համալիր մարզադպրոցի աշխատակցից ահազանգ է ստացվել, որ մարզադպրոցի հանդերձարանի պահարանից գումար են գողացել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված մարզադպրոցի հանդերձարանում տեխնիկական միջոցների գործադրմամբ պահարանի դուռը բացելով`  1996 թ. ծնված Մկրտիչ Ս.-ի դրամապանակից գողացել են 800 դոլար:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Արթուր Պ.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրավված է:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: