ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն միկրոավտոբուսում

24.07.2015 12:23 Գողություն
Հուլիսի 23-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցի թիվ 14 հասցեի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Միհրան Գ.-ին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են 11.000 դրամ և տարբեր խանութների այցեքարտեր:
Միհրան Գ.-ն հայտարարել է, որ դրամապանակը նույն օրը, ժամը 18.00-ին, գողացել է թիվ 44 երթուղու միկրոավտոբուսի ուղևորներից մեկի պայուսակից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ուղևորը  1965 թ. ծնված Կարինե Ս.- է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: