Գողություն շինարարական կազմակերպությունից
29.01.2015 10:19
Գողություն
Հունվարի 27-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել 1991 թ. ծնված Գոռ Ղ.-ի կողմից մի վագոն-տնակից տարբեր տեսակի շինարարական գործիքներ գողանալու մասին:
Դիլիջանում շինարարություն իրականացնող միջազգային կազմակերպություններից մեկի աշխղեկը հունվարի 28-ին հրավիրվել է բաժին և հայտնել, որ գողացված գործիքները պատկանում են իրենց ընկերությանը:
Գողության մասին նախկինում ոստիկանություն չէր հայտնվել:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: