ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն ոսկու շուկայում

29.11.2014 13:52 Գողություն
Նոյեմբերի 28-ին, ժամը 20.40-ին,  ոստիկանության Տարոնի բաժնում 1968 թ. ծնված Գուրգեն Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում,  Վանաձորի Մյասնիկյան փողոցում  գործող ոսկու շուկայում, որտեղ ինքն աշխատում է, գումարը հաշվելիս պարզել է, որ անհայտ անձն իր դարակից գողացել է 100.000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 28-ին, ժամը 22.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 հասցեի մոտից բաժին բերման է ենթարկվել 1978 թ. ծնված  Արմեն Հ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: