ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն պղնձամոլիբդենային կոմբինատից

12.12.2014 13:54 Գողություն
Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 28-ից  դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, կոմբինատից դեպի խտացման արտադրամաս պղնձի խտանյութի տեղափոխման համար նոր կառուցվող խողովակաշարից` Ագարակ քաղաքի «Խվոստ» կոչվող տարածքից, անհայտ անձը կտրել և գողացել է մոտ 80 մ երկարության, 114 մմ տրամագծով խողովակ:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկված օպերատիվ-միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1978 թ. ծնված Հրայր Գ.-ն:
Վերջինս բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: