ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն Սոթքի ոսկու հանքից

20.07.2015 12:17 Գողություն
Հուլիսի 18-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի  ծառայողները, 1972 թ. ծնված  Վարդան Ս.-ի տան բակի տեսանելի վայրից զննությամբ հայտնաբերել են 3 պլաստմասսե տարա`  17 կգ, 1,8 կգ և 6 կգ`ընդհանուրը 24,8 կգ քաշով հանքանյութին նմանվող մանրացված զանգվածով: 
Վարդան Ս.-ն բացատրություն է տվել, որ նշված հանքանյութի նմանվող զանգվածը  հուլիսի 8-ին ինքը գողացել է Սոթքի ոսկու հանքի «Բաց հանքի» տարածքից` հետագայում մշակելու և ոսկի ստանալու նպատակով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: