Գողություն Սևանում
20.11.2014 12:54
Գողություն
Մայիսի 18-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Սևանի բաժնում 1959 թ. ծնված Սիլվարդ Մ.-ն հաղորդում է տվել, որ մայիսի 17-ի ժամը 23.30-ից մայիսի 18-ի ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում, մուտքի մետաղյա դռան ճաղավանդակի ապակին կոտրելով, Աբովյան փողոցի թիվ 5/1-1 հասցեում գտնվող իր խանութ-տաղավարից գողացել են արտասահմանյան ու տեղական արտադրության շուրջ 300.000 դրամ արժողության ծխախոտ և կաշվե դրամապանակ, որի մեջ եղել է 310.000 դրամ` պատճառելով 610.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է, որ նշված գողությունը կատարել են 1981 թ. ծնված Համլետ Ա.-ն և 1982 թ. ծնված Արթուր Խ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արթուր Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: