Գողությունը բացահայտվեց, ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ
01.10.2016 10:17
Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Խանջյան փողոցի թիվ 2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 46 երթուղու ավտոբուսում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար և այցեքարտեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: