1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություն 13-րդ փողոցի 13-րդ նրբանցքում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

06.02.2023 12:19 Գողություն
Գողություն 13-րդ փողոցի 13-րդ նրբանցքում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 2-ի առավոտյան ոստիկանություն է զանգել Այնթապ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ 13-րդ փողոցի 13-րդ նրբանցքի իր տնից գողություն են արել:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է Այնթապ: Պարզվել է, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացել, մտել են կիսակառույց շինություն և գողացել գազի կաթսա, ջեռուցման 35 մարտկոց և ջեռուցման պանելային երեք մարտկոց՝ պատճառելով մոտ 890 հազար դրամի վնաս:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհրաժեշտ գործողություններ: Իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տվյալը Մասիսի քրեական հետախույզներն իրացրին փետրվարի 4-ին: Գողությունը կատարելու կասկածանքով բաժին հրավիրվեց Երևանի Վանցյան փողոցի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ: Նա ոչ միայն հայտնեց, որ գողությունն ինքն է արել, այլև ներկայացրեց գողոնը։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: