1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի բաժնի ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել

03.02.2023 16:51 Գողություն
Վաղարշապատի բաժնի ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել

Հունվարի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հունվարի 29-ի ժամը 22.00-ից հունվարի 30-ի ժամը 13.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել Պտղունք գյուղի դպրոցի նորակառույց չգործող շենք և գողացել էլեկտրական ջրատաքացուցիչ և պանելային մարտկոցներ:
Բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և ՔՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել են մայրաքաղաքի 29 և 38 տարեկան երկու բնակիչ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նրանք փետրվարի 2-ին մայրաքաղաքի տարբեր փողոցներում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Վաղարշապատի բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:
Հետագա միջոցառումների արդյունքում բացահայտվեց նաև նախկինում կատարված գողության մեկ այլ դեպք:
2022 թ. հուլիսի 27-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ժամը 01.00-ից ժամը 14.00-ի սահմաններում Պտղունք գյուղի Ագաթանգեղոսի փողոցի իր տնից գողացել են ջեռուցման մարտկոցներ և շինարարական գործիքներ:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզեցին, որ նշված բնակարանային գողությունը կատարել է 38-ամյա տղամարդը:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: