Կումայրիի ոստիկանները բացահայտեցին տաղավարից գողության դեպքը
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ախուրիկ գյուղից 30-ամյա մի երիտասարդ ապրիլի 29-ի կեսգիշերին Գյումրիի Շահումյան փողոցի տաղավարից գողություն է արել:
Օպերատիվ տեղեկությունն իրացնելով՝ բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ին Գյումրիի Ախուրյանի խճուղում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել ախուրիկցի երիտասարդին: Նա խոստովանել է, որ ապրիլի 29-ին, ժամը 00.30-ի սահմաններում, կոտրել է Շահումյան փողոցի բջջային հեռախոսների նորոգման տաղավարի պատուհանի ապակին և գողացել բջջային հեռախոս, ավտոմեքենայի նվագարկիչ և նոթբուքի լիցքավորիչ:
Տաղավարի սեփականատիրոջից ընդունվել է հաղորդում:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: