ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն Լուսակունքի մթերային խանութից. կա ձերբակալված անձ

04.06.2019 16:46 Գողություն

Հունիսի 3-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսակունք գյուղի մթերային խանութ գող է մտել:
Ժամը 04.30-ին հիշյալ խանութից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 37-ամյա տղամարդու, ում մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ. նրան ցուցաբերվել է բուժօգնություն:
Ժամը 05.00-ին 33-ամյա տղամարդուց ոստիկանությունում հաղորդում է ընդունվել, որ նույն օրը, ժամը 02.20-ի սահմաններում, նկատել են, որ իրենց պատկանող խանութի դիմացի պատուհանի երկաթյա փեղկը բաց է, կախովի փականը բացակայում է, իսկ ապակին կոտրված է և ներսում մարդ կա, ով առարկաներ է նետել իր ուղղությամբ, փորձել է պատուհանից փախչել, որից հետո ինքը բահով հարվածել է վերջինիս թիկունքին և փակել պատուհանը:
Բերման ենթարկվածը ձերբակալվել է:
Կատարվում է քննություն:


***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: