ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն Գավառ-Սևան մայրուղում գտնվող խանութից

06.03.2019 13:14 Գողություն

Մարտի 5-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Սևանի բաժնում Լճաշեն գյուղի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 02.10-ի սահմաններում, Գավառ-Սևան մայրուղու աջակողմյան հատվածում գտնվող, իրեն պատկանող խանութի մուտքի դռան երկաթյա ճաղավանդակի կախովի փականը և դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով՝ մտել և գողացել են տարբեր տեսակի ծխախոտ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1981 թ. ծնված Պարույր Մ.-ն:
Պարույր Մ.-ն ձերբակալվել է:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`