1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կենտրոնականի քրեական հետախույզները արագ բացահայտեցին գողությունը

10.02.2023 15:18 Գողություն
Կենտրոնականի քրեական հետախույզները արագ բացահայտեցին գողությունը

Փետրվարի 10-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված օտարերկրացի 23-ամյա աղջիկը հայտնել էր, որ Սպենդիարյան փողոցի ակումբում գողացել են դրամապանակաը, որի մեջ բանկային քարտեր և փող կար:
Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 28-ամյա բնակիչը ժամը 01.30-ին Բաղրամյան պողոտայում հայտնաբերվել, գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
28-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա նշված արարքը կատարել էր համագյուղացի հասակակցի հետ: Նա ևս հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: