ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին

19.03.2024 11:30 Գողություն
Գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին

Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված Մալիշկա գյուղի բնակչուհին հայտնել էր, որ իր առանձնատնից գողություն են կատարել:
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բաց դռնից մուտք են գործել տուն և ննջասենյակից գողացել 400 000 դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Մալիշկա գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը:
Նա ձերբակալվել և ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Գողության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: