1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

22.09.2023 12:33 Գողություն
Գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին

Սեպտեմբերի 21-ին, ժամը 07.22-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Չարենցավան քաղաքի 48-ամյա մի բնակիչ և հայտնել, որ շենքի մոտ կայանված իր «ԳԱԶ-3110» մակնիշի մեքենայի դռները բացել և գողացել են մարտկոցը, նվագարկիչը, փաստաթղթեր և 25 000 դրամ:
ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները, Իջևանի բաժնի և Կոտայքի մարզի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել են Տավուշի մարզի բնակիչ երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Գետահովիտ գյուղի, մեկը՝ Իջևան քաղաքի և մյուսը՝ Դիլիջան քաղաքի բնակիչ:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժին, որտեղ խոստովանել են արարքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: