1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վարդենիսի ոստիկանները բացահայտել են խանութից և բնակարանից կատարված գողություններ

26.03.2024 16:09 Գողություն

Մարտի 6-ին ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգած քաղաքացին հայտնեց, որ Վարդենիսի պոլիկլինիկայի դիմաց գտնվող խանութից գողություն է կատարվել: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ գիշերը կոտրել են խանութի դուռը և գողացել դրամարկղի 600 հազար դրամն ու ցուցափեղկերին եղած խմիչք, ծխախոտ և այլ ապրանք:
Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին հաջորդ օրը: Մարտի 7-ի ցերեկը Վարդենիսի Ստեփանյան փողոցում իրավապահները հայտնաբերեցին, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին նույն փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդուն: Նա խոստովանեց արարքը: Հանգամանքները պարզվում են:
Մարտի 13-ին ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել է Վարդենիսի Վիկտոր Համբարձումյան փողոցի 63-ամյա մի բնակիչ և հայտնել, որ տնից գողացել են ոսկյա զարդեր ու փող:
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը կատարվել էր վերջին մի քանի ժամում: Կոտրել էին մի դռան ննջարանի ապակին, անցել մյուս ննջարան և պահարանից տարել էին զարդերն ու փողը: Վնասի չափը մոտ երկու միլիոն դրամի էր: Դեպքի վայրի զննությունից հետո քրեական հետախույզները չբացառեցին վարկածը, որ գողությունը... այնքան էլ գողություն չէր:
Արդեն մարտի 14-ին ոստիկանները մեկնեցին մայրաքաղաք, Գարեգին Նժդեհի փողոցի մի տանը հայտնաբերեցին ժամանակավոր բնակվող 20-ամյա երիտասարդին, որը բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում տված տղամարդու որդին էր:
Բաժնում երիտասարդն ընդունեց մեղքը և հայտնեց, որ գողացած փողն ու ոսկեղենը Երևանի վարձով տանն են:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: