ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն տերմինալից. գյումրեցի երիտասարդը ձերբակալվեց

27.02.2023 12:22 Գողություն
Գողություն տերմինալից. գյումրեցի երիտասարդը ձերբակալվեց

Փետրվարի 25-ին ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Դպրոցականների փողոցում անհայտ անձը փորձում է կոտրել վճարային տերմինալը: Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Մասիսի ոստիկանները Հերացու փողոցում հայտնաբերել, վճարային տերմինալից գողություն կատարելու համար ձերբակալել և բաժին են տեղափոխել գյումրեցի 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 500 և 100 անվանական արժեքով 170 մետաղադրամ և բժշկական ձեռնոցներ: Երիտասարդը հայտնել է, որ Դպրոցականների փողոցի տերմինալի սենսորային էկրանը տեղահանել և գողացել էր մետաղադրամները:
Կազմված փաստաթղթերը, գողոնը և երիտասարդը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: