ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մոտ երկու տասնյակ գողություն էր արել. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

04.11.2021 15:22 Գողություն

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Ավան վարչական շրջանի 32-ամյա մի բնակչի:
Անձնական տվյալները ճշտելիս իրավապահները պարզեցին, որ նա հոկտեմբերի 26-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց նաև, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում մոտ երկու տասնյակ անձնական ունեցվածքի գողություն էր արել, որնոցից չորսը նախաքննության փուլում են:
32-ամյա տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: