Գողության մեղադրանքով հետախուզվողը ոստիկանություն ներկայացավ կամավոր
24.12.2016 11:40
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 23-ին բաժին է ներկայացել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: