ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն Գայի պողոտայում գտնվող շինությունից

29.06.2015 14:41 Գողություն
Հունիսի 8-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1964 թ. ծնված Օլեգ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 02.30-ից 08.00-ն ընկած ժամանակահատվածում, բաց դռան հանգամանքից օգտվելով, Երևանի Գայի պողոտայում գտնվող շինության պահակակետից գողացել են 1971 թ. ծնված Զոհրաբ Ն.-ի շինարարական գործիքները` պատճառելով 485.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները հունիսի 28-ին, ժամը 19.00-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ստեփան Գ.-ին, որը խոստովանել է, որ նշված գողությունն ինքն է կատարել:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: