1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Էրեբունու ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել

30.08.2022 15:26 Գողություն

Օգոստոսի 6-ին, ժամը 19.15-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 17-ի սահմաններում ինչ-որ մեկը մտել է Երևանի Բուռնազյան փողոցի տներից մեկը և հափշտակել բջջային հեռախոս ու 120 000 դրամ գումար։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և Էրեբունու բաժնի քննիչների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բնակարանային գողությունն արել է նույն փողոցի 27-ամյա մի բնակիչ։
27-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում ձերբակալվեց և բերվեց ոստիկանություն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողացած բջջային հեռախոսի մոդելի մաս։
Ձերբակալվելուց երկու օր անց ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը ներկայացրեց գողացված հեռախոսը, որը, պարզվում է, հեռախոսների վաճառակետում փորձել էր վաճառել:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: