Գողություն՝ նախկին «Կենցաղի տնից»
Ապրիլի 21-ին, ժամը 5-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Անդրանիկի փողոցի թիվ 45 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Էդգար Մ.-ին` իր վարած «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենայով, և 1996 թ. ծնված Հովհաննես Ս.-ին:
Հովհաննես Ս.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 00.50-ի սահմաններում, 1988 թ. ծնված Արման Ջ.-ի հետ մտել են նախկին «Կենցաղի տուն» և գողացել ալյումինե 25 ձող:
Վնասի չափը պարզվում է:
Նույն օրը, ժամը 15.30-ին, Արման Ջ.-ն իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: