ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն՝ վարձակալած տան նկուղից

19.12.2014 12:50 Գողություն

Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, 1963 թ. ծնված Գոհար Գ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ հարսը` 1982 թ. ծնված Մարինե Ա.-ն, իրեն պատկանող տունը նոյեմբերին վարձով է տվել ոմն Իշխանի, որն էլ այդ ընթացքում կոտրել է նկուղի կախովի կողպեքը և գողացել շինարարական տարբեր տեսակի մետաղյա իրեր` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Իշխանը 1983 թ. ծնված Իշխան Խ.-ն է, որը դեկտեմբերի 18-ին, ժամը 23.35-ին, ներկայացել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: