ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը բացահայտվել է

18.12.2012 12:26 Գողություն

Դեկտեմբերի 15-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց է զանգահարել Սյունիքի մարզի Թասիկ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ գիշերն իր անասնագոմից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը կոտրելով նշված անասնագոմի դուռը՝ գողացել են 2 ոչխար, 1 գառ և 1 խոզ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Սիսիանի բաժնի ծառայողների  ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1988 թ. ծնված Միքայել Մ.-ն և 1984 թ. ծնված Հայկ Խ.-ն:
Միքայել Մ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Հայկ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնը հայտնաբերված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: