ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը բացահայտվեց

03.01.2015 14:57 Գողություն

Հունվարի 2-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1999 թ. ծնված Հակոբ Ա.-ին:
Պարզվել է, որ նա հունվարի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, սրճարաններից մեկի դռան ապակին ջարդելով մտել է ներս, այնուհետև 2-րդ հարկում գտնվող գրախանութ, գողացել տարբեր ապրանքներ և խանութի դրամարկղը` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: