ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը բացահայտվեց

16.02.2017 11:05 Գողություն

Փետրվարի 15-ին, ժամը 11.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում 1956 թ. ծնված Եղիսաբեթ Ա.-ն հաղորդում է տվել, որ փետրվարի 13-ին, ժամը 13.30-ին, թիվ 73 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և տարբեր տեսակի քարտեր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1959 թ. ծնված Աղվան Գ.-ն, որը նույն օրը, ժամը 17.30-ին, Երևանի Դ.Մալյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: