1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտեցին հանքային ջրերի գործարանից կատարված գողությունը

05.09.2018 16:31 Գողություն
Ոստիկանները բացահայտեցին հանքային ջրերի գործարանից կատարված գողությունը

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 4-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները Երևանյան խճուղուց, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1975 թ. ծնված Գառնիկ Հ.-ին, 1972 թ. ծնված Խաչիկ Հ.-ին, 1976 թ. ծնված Հակոբ Ս.-ին և 1986 թ. ծնված Ալիկ Ա.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայով:
Ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից և սրահից հայտնաբերվել է 3 էլեկտրական շարժիչ, 2 ռեդուկտոր, ջրի 2 ծորակ, դուրալյումինե 6 հովացուցիչ, 26 ցուցիչ, հոսանքի 1 անջատիչ, հոսանքի 15 ապահովիչ, հոսանքի 3 կարգավորիչ, 51 սպիտակ ապահովիչ, 57մ. պղնձե մալուխ և տարբեր տեսակի ալյումինե ու երկաթյա դետալներ:
Պարզվել է, որ նշված առարկաները վերջիններս գողացել են սեպտեմբերի 4-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 27/Ա հասցեում գտնվող հանքային ջրերի գործարանից:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: