ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություններ Գավառում

07.01.2015 13:15 Գողություն
Հունվարի 5-ին, ժամը 19.00-ին,  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Դավիթ Բ.-ին և 1989 թ. ծնված Արտակ Խ.-ին:
Բացատրական աշխատանքների շնորհիվ Դավիթ Բ.-ն խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերին, մուտքի դռան փականը կոտրելով, մտել է Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 4 շենքի բնակարաններից մեկը /չբնակեցված/ և գողացել աշխատանքային գործիքներ:
Դավիթ Բ.-ն և Արտակ Խ.-ն խոստովանել են նաև, որ 2014 թ. դեկտեմբերի կեսերին, պատշգամբի դուռը բացելով, մտել են հիշյալ շենքի մեկ այլ բնակարան և գողացել ոգելից խմիչք ու սպասք:
Կատարվում է քննություն:  
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: