ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություններ կատարած կանայք հայտնաբերվել են

07.11.2012 16:40 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները,  իրացնելով օպերատիվ տվյալները, բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով, նոյեմբերի 2-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Քանաքեռ 6-րդ փողոցից բաժին բերման են ենթարկել 1966 թ. ծնված Էլմիրա ու Գայանե Սարգսյաններին:
Նրանք խոստովանել են, որ հագուստ վաճառելու պատրվակով պարբերաբար մտել են Երևան քաղաքի և մարզերի բնակարաններ. նրանցից մեկը խոսակցությամբ շեղել է տանտիրոջ ուշադրությունը, իսկ մյուսը` գողացել ձեռքի տակ ընկածը` հիմնականում գումար:  Երբեմն նրանց է միացել նաև Էլմիրա Սարգսյանի քույրը` 1972 թ. ծնված Ալվարդ Սարգսյանը:
Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Սարգսյանների հանցավոր գործողություններից տուժածներն անհամեմատ շատ են: Նրանք կարող են դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին: 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: