ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություններ մեքենաներից. Էրեբունու ոստիկանների ու պարեկների բացահայտումը

02.05.2023 12:54 Գողություն
Գողություններ մեքենաներից. Էրեբունու ոստիկանների ու պարեկների բացահայտումը

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, մայրաքաղաքի պարեկների հետ իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապրիլի 30-ին, առավոտյան ժամը վեցին մոտ, գողություն կատարելու կասկածանքով, Բագրատունյաց փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել երեք երիտասարդի, որոնցից մեկը՝ 27, երկուսը` 21 տարեկան:
Տեղեկությունը, որ նրանք մեքենաներից գողություն են անում, հաստատվեց: Ձերբակալվելուց առաջ Բագրատունյաց փողոցում կայանված մի «Մերսեդեսից» գողացել էին լուսարձակներ և հիշողության սարքը:
Գողոնը հայտնաբերվեց, փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը նույն փողոցում կայանված «Կիա» մակնիշի մի մեքենայից գողացել էին լուսարձակները՝ թարթիչներով, և մարտկոցը, իսկ օրեր առաջ Արցախի պողոտայում կայանված «Մերսեդեսից» գողացել էին լուսարձակները:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: