ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություններ խաղողի այգուց

02.10.2019 13:51 Գողություն

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.25-ին, ոստիկանություն էր զանգահարել մի իջևանցի և հայտնել, որ Այգեհովիտ գյուղի իր այգու խաղողը գողացել են՝ պատճառելով մոտ 250 հազար դրամի վնաս:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 32-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա հրավիրվել էր բաժին և տվել բացարություն, որ նախորդ օրը ինքն է գողացել խաղողը և տեղափոխել իր տուն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 1-ին բաժին է հրավիրվել նաև Այգեհովիտի բնակիչ 42-ամյա մի կին: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 13-ին նույն այգուց գողացել է մոտ 250 կգ խաղող:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: