1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություններ անող խմբի անդամները կալանավորվել են

05.04.2022 16:02 Գողություն

Ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ՝ 46, 55 և 56 տարեկան, հանրապետության տարբեր մարզերում գողություններ են անում: Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեին, որ փետրվարի 28-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկում կատարված բնակարանային գողության փորձը նրանց ձեռքի գործն էր. այդ դեպքով մարտի 2-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, ապա հարուցվել էր քրեական գործ:
Հրազդանի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով քրեական ոստիկանության, ոստիկանության Կոտայքի և Լոռու մարզային վարչությունների, Չարենցավանի ու Բազումի բաժինների գործընկերների հետ։ Մարտի 29-ին կասկածվողները հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանություն: 56-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ոսկյա զարդեր ու դռան փական բացելու համար հարմարեցված բանալիներ: 55-ամյա վանաձորցու խուզարկությամբ ևս ոսկեղեն հայտնաբերվեց։
Պարզվեց, որ նրանք զարդերը գողացել էին Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից: Տուն էին մտել՝ դուռը հարմարեցված գործիքով բացելով։ Գողացել էին փող ու ոսկեղեն։ Պարզվել է նաև, որ նրանք փետրվարի 23-ին Ծաղկաձորի շենքերից մեկի մի բնակարանից 600 000 դրամ էին գողացել: Մոտ մեկ ամիս առաջ այդ դեպքով նույնպես հարուցվել էր քրեական գործ: Իրավապահները պարզել են, որ բերման ենթարկված տղամարդիկ բնակարանային գողություններ են արել նաև Սևան և Գյումրի քաղաքներում: Նրանք կալանավորվել են: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: