ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գավառի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ

07.03.2023 10:54 Գողություն

Մարտի 3-ին Գավառի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Գավառի ոստիկանները դրանք իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։ Ժամը 10.30-ին, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, Գավառ քաղաքի Սայադյան փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 42-ամյա մի տղամարդ։ Ըստ տեղեկությունների՝ նա 2022 թվականի սեպտեմբերին մի քանի անգամ պատուհանը բացել ու մտել էր Սայադյան փողոցի տներից մեկն ու գողացել լվացքի մեքենա, աթոռներ, ջահ և կենցաղային տարբեր իրեր։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ ձերբակալվածը գողություն էր արել նաև Սայադյան փողոցի մեկ այլ առանձնատնից։
Դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: