30-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողությունների մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում հայտնաբերվել և Սևանի բաժին է տեղափոխվել 30-ամյա Արծվիկ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
 Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					