1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողություններ չկողպած դռներով մեքենաներից. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը

30.06.2022 17:00 Գողություն

Հունիսի 2-ին ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախույզները ստացան տեղեկություն, որ անցած գիշերներին գողություններ են արել Ջերմուկի փողոցներում կայանված մեքենաներից: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել նաև, թե ով է կատարողը: Վերականգնվեց հունիսի 1-ի և 2-ի գիշերները քաղաքում տեղի ունեցածի ողջ պատկերը, և առաջին հետևությունն այն էր, որ Ջերմուկում ավտոտերերը մեծ մասամբ չեն կողպում մեքենայի դռները:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնի դարձավ, որ Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի փողոցի 43-ամյաբնակիչը, օգտվելով դուռը կողպած չլինելու հանգամանքից, երկու գիշերվա ընթացքում տարբեր մակնիշի շուրջ յոթ ավտոմեքենայից գողություն ու գողության փորձ էր արել՝ հափշտակելով տարբեր իրեր, փող։
Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ոչ միայն Ջերմուկի, այլև մյուս բնակավայրերի ավտոտերերին հորդորում ենք հատկապես գիշերը կողպել մեքենայի դռները:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: