1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Արմավիրի ոստիկանները գողություններ կատարած անձանց են հայտնաբերել

18.02.2021 12:37 Գողություն
Արմավիրի ոստիկանները գողություններ կատարած անձանց են հայտնաբերել

Փետրվարի 17-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, առանց հաշվառման համարանիշերի շահագործվող «ԳԱԶ-2410» ավտոմեքենայով հանդերձ՝ բաժին բերման են ենթարկել 26, 17, 43 և 18 տարեկան չորս քաղաքացիների։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նրանցից մեկը մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է ալյումինե նախշադետալներ և երկաթյա ձողեր՝ հայտնելով, որ դրանք նույն օրը գողացել են Մյասնիկյան գյուղի գերեզմանատնից:
Գողոնն առգրավվել է:
Շարունակելով բացատրական աշխատանքը՝ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նրանք նախկինում ևս գողություններ են արել։ Փետրվար ամսին Շահումյան փողոցի մի պահեստից գողացել էին մետաղյա աստիճան։ Հունվար ամսին նույն պահեստից գողացել էին մետաղյա խողովակներ, ճաղավանդակ և մետաղյա այլ իրեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վնասի չափը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: