Մալաթիայի ոստիկանները բացահայտել են գողություններ
Ապրիլի 23-ին Մալաթիայի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Ներքին Շենգավիթի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 54-ամյա Մուխաել Ս.-ին: Պարզվել է, որ նա ապրիլին Հաղթանակ թաղամասում գտնվող շինանյութի խանութից գողացել է էլեկտրական սղոցի 15 մետաղաքար:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նա ապրիլի սկզբին 12 մետաղաքար է գողացել նաև Անդրանիկի փողոցում գործող շինանյութի խանութից:
Այս գողության մասին նախկինում չի հայտնվել:
Մուխաել Ս.-ն բաց է թողնվել:
Նույն օրը Մալաթիայի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նաև 34-ամյա Ռոման Ղ.-ին: Պարզվել է, որ մարտի 23-ին Իսակովի պողոտայում կայանված «ՎԱԶ-2106» մեքենայից գողացել է մարտկոցը: Բացի այս, նույն ժամին և նույն տեղում,
դռան ապակին իջեցնելու միջոցով, մեկ այլ «ՎԱԶ-2106» մեքենայից գողացել է ձայնարկիչը և մարտկոցը:
Ռոման Ղ.-ն բաց է թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: