53-ամյա տղամարդը հետախուզվում էր գողությունների մեղադրանքով
11.03.2023 11:43
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները մարտի 10-ին Սուրենավան գյուղի Արցախի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխվել 53-ամյա Արմեն Ա.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: