Գողությունների և գողության փորձերի մեղադրանքով հետախուզվող պատանին հայտնաբերվեց մայրաքաղաքում
06.06.2022 11:32
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 4-ին Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու մոտ հայտնաբերվել և Սևանի բաժին բերման է ենթարկվել 15-ամյա Արսեն Կ.-ն, որը Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 34-177-րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ ծնողի հսկողությանը հանձնելը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: