1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կեղծ գովազդով մոլորեցրել էր սպառողներին. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները բացահայտել են հերթական հանցագործությունը։ Այն կանխամտածված կեղծ գովազդով սպառողներին ապրանքի կամ այլ առանձնահատկությունների վերաբերյալ մոլորեցնելու դեպք է։
Ստորաբաժանման ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ պողպատե արտադրանքների արտադրությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն իր արտադրած ամրանային ձողերին, որպես արտադրող կազմակերպության անվանում, մակնշել է մեկ այլ ընկերության անվանում։ Այս կերպ սպառողին գցել է մոլորության մեջ։ Տվյալները ստուգվեցին ու հաստատվեցին։ Ապօրինության հետևանքով, նախնական տվյալներով, մակնշված կազմակերպության իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է 13 մլն դրամից ավելի վնաս։
Առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված կանխամտածված կեղծ գովազդ կատարելու առերևույթ հանցանքի վերաբերյալ Քրեական ոստիկանությունում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: