ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գործարան էին մտել գողություն կատարելու նպատակով

03.07.2015 14:25 Գողություն

Հուլիսի 2-ին մի հիմնարկության տնօրենից ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ գործարանի տարածքում անհայտ անձինք կան:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 1953 թ. ծնված Սուրեն Ղ.-ին և 1965 թ. ծնված Բաղշիկ Գ.-ին:
Սուրեն Ղ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ ընկերության տարածք մուտք են գործել գողություն կատարելու նպատակով:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: