ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գորիսի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

02.03.2022 14:45 Գողություն

Փետրվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում գողության դեպք արձանագրվեց։ Համաձայն հաղորդման՝ փետրվարի 6-ից 13-ը Գորիսի Վանքի տափ փողոցի կիսակառույց շինությունից էլեկտրական գործիքներ էին գողացել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի համայնքային ոստիկանները բացահայտեցին գողությունը՝ պարզելով կասկածվողի ինքնությունը։ Փետրվարի 22-ին գորիսցի 17-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա անցած տարվա դեկտեմբերին Գորիսի տարբեր թաղամասերում կայանված 4 մեքենայից մարտկոցներ էր գողացել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: